Բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը խոստովանել է, որ փողն իր կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում, թեև ոչ ամենագլխավորը։
«Հնարավոր է, որ ես մարդկանց ինձ ատելու ևս մեկ առիթ կտամ, բայց ես կմոտիվացնեմ նպատակասլաց և մեծ նկրտումներ ունեցողներին, ովքեր ուզում են կյանքում հաղթող լինել։ Ես մեղավոր եմ։ Ես մատերիալիստ եմ, և փողն ինձ մոտիվացում է։
Բայց Աստված իմ կյանքում առաջին տեղում է։ Նա ոչինչ չի տալիս քեզ, որը չես կարող կիրառել և դրանից գլուխ հանել։ Դրա համար է Աստված ինձ տվել իմ գործում լավագույն ձեռքերը, որ աղոթեմ, մենամարտեմ և փող հաշվեմ»,-գրել է Մեյվեզերն իր «Instagram»-ի էջում։