Հայաստանցի բռնցքամարտիկ 81կգ քաշային Նարեկ Մանասյանը 3-0 հաշվով հաղթել Է թուրք մրցակցին և շարունակում Է մրցապայքարը մեդալի համար Նանջինգի պատանեկան օլիմպիական խաղերում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սա Մանասյանի առաջին մրցամարտն Էր եւ բոլոր 3 մրցավարները նախապատվությունը տվել են հայաստանցի բռնցքամարտիկին:
Ինչպես հայտնի Է, կանանց մրցաշարում հաղթանակով Է մեկնարկել նաեւ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն 51կգ քաշային մարզուհի Անուշ Գրիգորյանը: