Իտալիայում քրեական գործ է հարուցվել Norman Atlantic լաստանավում բռնկած հրդեհի փաստով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Իտալիայի ափերի մոտ շարունակվում է Norman Atlantic նավի ուղևորներին և անձնակազմի անդամներին փրկելու գործողությունը, որը Հունաստանի Պատրի քաղաքից ուղևորվում էր իտալական Անկոնա նավահանգիստ: Նավը բռնկել էր, երբ գտնվում էր Կորֆու կղզուց մոտավորապես 40 ծովային մղոն արևմուտք ընկած շրջանում:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իտալիայի ռազմածովային ուժերին հաջողվել է Norman Atlantic այրվող լաստանավից փրկել 340 մարդու: Նրանց տվյալներով՝ նավի վրա մնում են 138 ուղևորներ և անձնակազմի անդամներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: