Հունաստանի խորհրդարանը չի կարողացել նախագահին ընտրել երրորդ փուլում և կարող է լուծարվել: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն` հղում անելով The Wall Street Journal-ին:
Իշխանությունները որոշել են անցկացնել արտահերթ ընտրություններ:
Երկուշաբթի` դեկտեմբերի 29-ին, Աթենքի ֆոնդային բորսաները նախագահական ընտրությունների վերջնական փուլի ակնկալիքի պատճառով 4,99% անկում են գրանցել:
Ավելի վաղ Հունաստանի խորհրդարանը չէր կարողացել նախագահ ընտրել երկրորդ փուլում:
Հունաստանում ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել 2014թ. դեկտեմբեր 17-ին: