Ճավայի ծովում AirAsia ավիաընկերության անհետացած ինքնաթիռի որոնման վայրում հայտնաբերվել են օդանավի դետալներ հիշեցնող իրեր: Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով gazeta.ru-ին։
Մասնավորապես՝ որոնողական գործողությունների մասնակիցները ծովում նկատել են օդանավի դռանը նման իր։
Ավելի վաղ նույնպես հաղորդվել էր անհետացած ինքնաթիռի որոնման հատվածում կասկածելի օբյեկտի հայտանաբերման մասին:
Հիշեցնենք, որ Airbus A320-200 օդանավն իրականացնում էր Սուրաբայ- Սինգապուր չվերթը, օդանավում գտնվել է 162 մարդ։