Անձրևների հետևանքով Ճապոնիայում սկսված ջրհեղեղն ու սողանքը դարձել են 42 մարդու մահվան պատճառ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, երկրի Հիրոսիմա շրջանում առավոտից շուրջ 3000 փրկարար է աշխատում, որոնք իրականացնում են որոնողական աշխատանքներ և օգնում բնակչությանը տեղահանվել: Ոստիկանությունը հայտնել է, որ ևս 43 մարդ համարվում է անհետ կորած: Ջրհեղեղի հետևանքով 100 հազար մարդ ստիպված է լքել իր բնակավայրը: Ճապոնիայի կառավարությունն առայժմ վնասների մասին չի բարձրաձայնում: