Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին: Ռոնալդուն ընդգծել է, որ իր համար դրանց պատասխանելու լավագույն վայրը խաղադաշտն է:
«Ինձ վրա ճնշում չեմ զգում: Ամեն ինչ բնական հունով է ընթանում, իսկ ես որևէ բան ապացուցելու կարիք չունեմ: Ֆուտբոլային խաղադաշտն այն վայրն է, որտեղ ես գերադասում եմ պատասխանել նրանց, ովքեր շատ են խոսում»,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Բացի այդ, Ռոնալդուն, ով Լիոնել Մեսսիի և Մանուել Նոյերի հետ հավակնում է «Ոսկե գդակ 2014» մրցանակին, նշել է, որ շատ երջանիկ է «Ռեալում»: