Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 7842-ի: Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով ria.ru-ին:
ԱՀԿ-ի վիճակագրությամբ ներառված հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են Արևմտյան Աֆրիկայի երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային և Սիեռա Լեոնեին:
Իրադրությունն առավել ծանր է մնում Լիբերիայում, որտեղ մահացել է 3413 մարդ: Մինչդեռ Սիեռա Լեոնեում առավել մեծ է վարակվածների թիվը՝ 9409: :