Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյան գործակալը՝ Վալերի Հովհաննիսյանը, անդրադարձել է ֆուտբոլիստի նկատմամբ «Հանովերի» հետաքրքվածության մասին տեղեկությանը և նշել.
«Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայից և Գերմանիայից: Ձմռանը պարզ կլինի՝ կմնա Մովսիսյանը «Սպարտակում», թե կտեղափոխվի այլ ակումբ»,- այս մասին գործակալը նշել է championat.com-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ հայ հարձակվողը Ռուսաստանի Պերեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 խաղի, հեղինակել է մեկ գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: