AFP-ն, հղում տալով իրանական դիվանագիտական իր աղբյուրին, գրում է, որ Իրանը որոշել է մարդասիրական օգնություն ուղարկել Գազա այն բանից հետո, երբ Եգիպտոսը համաձայնել է թույլատրել իր տարածքով մարդասիրական օգնության տարանցումը: Ըստ այսմ, մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը Կարմիր Մահիկի դրոշի ներքո, առաջիկա օրերին կառաքվի Կահիրե: Այն կկազմի մոտ հարյուր տոննա: Հիշեցնենք, որ դեռևես հուլիսի վերջին պաշտոնական Թեհրանը հանդես էր եկել Գազայի հատվածին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությամբ, սակայն այս հայտարարությունը կասեցվել էր, քանի որ ԻԻՀ-ն չի ճանաչում Իսրայելը և ֆինանսավորում է պաղեստինցի մուսուլմաններին: