Փրկարարները գտել են AirAsia ավիաընկերության օդանավի զոհված վեց ուղեւորների մարմինները: Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով lenta.ru-ին:
Մարմինները հայտնաբերվել են Ճավայի ծովում՝ այն վայրից 10 կմ հեռու, որտեղ վերջին անգամ կապի մեջ էր դուրս եկել օդանավի անձնակազմը: Վեց մարմնից երեքը տեղափոխել են երկրի ՌԾՈՒ-ի նավ:
Հիշեցնենք, որ օդանավում եղել է 155 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: