Օգոստոսի 23-ին, ժամը` 14.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 30 շենքի վերելակում երեխաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել Լ. Մ.-ին (ծնվ.2001թ.) և Վ. Ս.-ին (ծնվ.1999թ.):
Օգոստոսի 23-ին, ժամը՝ 13.06-ին, ահազանգ է ստավել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 6 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Գ.-ին (ծնվ.2008թ.):