Ֆիլիպինների հարավային և կենտրոնական մասում մոլեգնած հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի: Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհվածների և 15 հազար տարահանվածների մասին: Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով ria.ru-ին։
«Սենյանգ» անվանումն ստացած փոթորիկը Ֆիլիպինների հարավային կղզիներում մոլեգնել է դեկտեմբերի 29-ին, ինչից հետո շարժվել է դեպի երկրի կենտրոնական շրջաններ:
Դեկտեմբերի 30-ին փոթորիկն ընդգրկել է երկրի Բոհոլի և Սեբուի կենտրոնական նահանգները՝ վնասներ հասցնելով նաև մի քանի շրջանների, որտեղ զարգացած է ձկնորսական և տուրիստական գործարարությունը: