ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է իրանական Press TV-ն:
Մասնավորապես` ընդլայնվել է իրանական ընկերությունների և ֆիզիկական անձանց թիվը նախկին պատժամիջոցների ցուցակում: Այս մասին տեղեկությունը հաստատել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Վաշինգտոնի նոր «սև ցուցակում» է ինը ընկերություն, որոնց ԱՄՆ-ն կասկածում է Իրանի իշխանություններին սատարելու՝ Սպիտակ տան տեսակետից ոչ իրավաչափ փորձերի, գործողությունների համար: Խոսքը մարդու իրավունքների խախտման և գրաքննության մասին է: