«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ստացել է Samba Gold մրցանակը, որը շնորհվում է Եվրոպայում հանդես եկող տարվա լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին, փոխանցում է Sambafoot-ը:
Նեյմարը հավաքել է ձայների 29.2 տոկոսը: Երկրորդ տեղը գրավել է Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Միրանդան, ով ստացել է ձայների 16.39 տոկոսը: 16.01 տոկոս ձայնով լավագույն եռյակը եզրափակել է Ֆելիպե Մելոն Ստամբուլի «Գալաթասարայից»:
22-ամյա Նեյմարն առաջին անգամ է արժանանաում Samba Gold մրցանակին: