Ինդոնեզիայում կործանված Air Asia ավիաընկերության ինքնաթիռի մասերը տեղափոխվել են Պանկալանբուունի որոնողա-փրկարարական գործողությունների գլխավոր բազա: Այս մասին հայտնում էОrer.am-ը՝ վկայակոչելով ria.ru-ին։
«Մենք մտադիր ենք կենտրոնանալ օդանավի «սև արկղերի» որոնումների վրա»,- հայտնել են երկրի տրանսպորտային անվտանգության ազգային հանձնաժողովից:
Փորձագետները պարզել են զոհերից 9-ի ինքնությունը: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 16 մարմին: