Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե առաջին անգամ Թուրքիայի հանրապետության պատմության մեջ եկեղեցի է կառուցվելու։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Թուրքիայի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց խնդիրները։
Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, թե բացի ազգային փոքրամասնություններին հետ վերադարձվող եւ վերանորոգվող եկեղեցիներից, Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ եկեղեցի է կառուցվելու։
Նա նշել է, թե եկեղեցին կառուցվելու է Ստամբուլի Յեշիլյուրթի շրջանում ասորական համայնքի կողմից։ Դավութօղլուի խոսքով՝ եկեղեցու համար հողատարածքը հատկացնելու է պետությունը։