Guardian-ը գրում է, որ ամերիկյան գիտնականների ուսումնասիրությունների համաձայն, ջերմաստիճանի համընդհանուր բարձրացումը, կապված գլոբալ տաքացման ու կլիմայական պայմանների փոփոխությունների հետ, կարելի է հետաձգել տաս տարով: Մասնագետները փորձում են բացատրել բնության այս հերթական “խաղը”, որը սկսվեց 1999 թվականից հետո, երբ ջերմաստիճանը սկսեց արագ բարձրանալ, իսկ հետո արդեն կանգ առավ, թեև դեռևս մեծ են մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումները: Տեսություններից մեկի համաձայն, պատճառը Ատլանտյան օվկիանոսի երեսնամյա բնական ցիկլի հետ է կապված, որով բնական ջրային հոսանքները դեռ տաս տարի էլ տաք ջրերը կտանեն դեպի մեծ խորություններ: Միաժանամակ նաև չի բացառվում, որ 2030 թ. հետո, երբ Ատլանտյան ցիկլը անցնի ավելի տաք փուլի, ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա: