Armsport․am-ը գրում է․
Անգլիայի պրեմիեր լիգայում 4 տարի անցկացնելուց հետո 27-ամյա Հատեմ Բեն Արֆան վերադառնում է Լիգա 1։ Ֆրանսիական ֆուտբոլի ամենախոստումնալից խաղացողներից մեկը ընթացիկ մրցաշրջանը սկսել էր «Հալ Սիթիում», իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Նյուքասլին»։
Ինչպես հաղորդում է «Նիցայի» պաշտոնական կայքը, Բեն Արֆան երկուշաբթի պետք է բուժզննում անցնի, որի հաջող արդյունքներից հետո ակումբը կես տարվա վարձակալական հիմունքներով պայմանագիր կստորագրի ֆուտբոլիստի հետ։
Բեն Արֆան վնասվածքների պատճառով յուրաքանչյուր մրցաշրջանում քիչ թվով խաղեր է անցկացնում։ «Նյուքասլի» կազմում նա մասնակցել 86 հանդիպման եւ դարձել 14 գոլի հեղինակ։
Ըստ «Opta Sports»-ի՝ Բեն Արֆան 2004/05 թթ. մրցաշրջանից սկսած ներքին առաջնություններում մասնակցել է 120 հանդիպման, յուրքանչյուր մրցաշրջանի համար միջինը 10.9 հանդիպում։