sport.news.am-ը գրում է․
Դաղստանում սպանվել է Մախաչկալայի «Անժիի» երկրորդ թիմի կիսապաշտպան Գասան Մոգամեդովը, գրում է «Р-Спорт»-ը:
Դիմակավորված անձինք կրակել են մեքենայի վրա, որի մեջ եղել է 20-ամյա ֆուտբոլիստը: Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն:
«Անժիի» գլխավոր տնօրեն Մոգամեդ Իսաեւը նշել է, որ ակումբն օգնություն կցուցաբերի Գասան Մոգամեդովի ընտանիքին: