Այս տարի ճապոնական Hello Kitty ապրանքանիշը նշել է 40-ամյակը: Ծննդյան տոնակատարության կապակցությամբ ապրանքանիշի դեմք հանդիսացող սիրված կատվին տրեզերք են ուղարկել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով MigNews-ին:
Sanrio ընկերությունը, որը Hello Kitty սիրված բրենդի սեփականատերն է, ապրանքանիշի կատվին նստեցնելով 40 մլն դոլար արժողությամբ Hodoyoshi-3 արբանյակ՝ ուղարկել է տիեզերք:
Տիեզերք ուղարկված Kitty-ն պատվել է ուլտրամանուշակագույն և տիեզերական ճառագայթներից պաշտպանող հատուկ ներկով և նկարահանվել պատուհանի մոտ՝ Երկրի ֆոնին:
Ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող էր ընկերներին հաղորդագրություն ուղարկել, որոնք Hello Kitty-ն փոխանցել է արբանյակից: Ակցիայի առաջին օրն արդեն 100 հաղորդագրություն էր ստացվել: