Orer.am-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը, փոխանցում է, որ Թունիսի նոր վարչապետ է նշանակվել Ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Էսիդը:
Նշենք, որ երկրի նախկին վարչապետը թողել է կառավարության ղեկավարի պաշտոնը 2014 թվականի դեկտեմբերի 31-ին՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:
Ըստ Reuters-ի՝ Թունիսի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ Նեսերը հայտարարել է, որ նոր վարչապետը կձևավորի կառավարությունն այն ժամանակ, երբ քաղաքական կուսակցություններն այդ հարցում կգան փոխհամաձայնության:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 14-ին Թունիսում սկսվեցին ժողովրդական զանգվածային հուզումներ: Բողոքի ակցիաները կապված էին երկրում քաղաքական ազատությունների բացակայության, սոցիալական անհավասարության, մեծ չափերի հասնող կոռուպցիայի ու գործազրկության հետ: