Armsport.am-ը գրում է․
«Բարսելոնայի» նախկին պաշտպան և մարզական տնօրենի ներկայիս օգնական Կարլես Պույոլը որոշել է հեռանա կատալոնական ակումբից: 2014 թվականի ամռանն ավարտելով ֆուտբոլիստի կարիերան, 36-ամյա Պույոլը նշանակվել է «կապտանռնագույնների» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի օգնական, ում այսօր հունվարի 7-ին պաշտոնանկ են արել, ինչի պատճառով նա նույնպես որոշել է հեռանալ:
«Ցանկանում եմ հայտարարել, որ ես որոշում եմ կայացրել դադարեցնել «Բարսելոնայի» հետ իմ համագործակցությունը: Այս 3,5 ամիսների ընթացքում հնարավորություն ստացա ակումբի աշխատանքին այլ կողմից ծանոթանալ:
Շատ բան եմ սովորել. ակումբին շնորհակալ եմ ստացած փորձի համար, բայց այժմ ցանկանում եմ այլ բանով զբաղվել: Ցանկանում եմ աճել, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մարդկայինն առումով, որպեսզի ապագայում, հուսով եմ, վերադառնամ «Բարսելոնա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Պույոլը: