Վրաստանի ԱԳՆ-ն ապօրինի է անվանել Աբխազիայում ընթացող նախագահական ընտրությունները, հայտնում է Interfax-ը: Վրացական ԱԳՆ-ում այդ ընտրություններն անվանել են «միջազգային իրավունքի հանդեպ անարգանք և հիմնարար սկզբունքների խախտում», այդ թվում՝ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների:
Վրաստանը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Աբխազիայի նախագահի ընտրությունները: Մինչդեռ Աբխազիայում նախագահի պաշտոնին է հավակնում չորս թեկնածու: