Երևան, 03.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանը Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն Մնացականյան Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»


Տեր-Պետրոսյանի իմաստուն կանխատեսումն ու ԲՀԿ-ի ռոբեսպիերյան սինդրոմը

Վերլուծական

Հայաստանի ներքաղաքական կյանքում 2015 թվականը խոստանում է հետաքրքիր լինել՝ մի շարք կարևոր նկատառումներից ելնելով:

Ինչ խոսք, անցյալ տարվա վերջում, իսկ ավելի կոնկրետ՝ աշնանը, պառլամենտական ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, կարծես թե արեցին հնարավորը` քաղաքական դաշտը տոնուսի մեջ պահելու և ինտրիգը պահպանելու համար: Եթե հաշվի չառնենք այս ուժերի քաղաքական վարքագիծն ու գործողությունների արդյունավետությունը, ապա կարելի է ասել, որ թեժ աշուն ամեն դեպքում ստացվեց․ կար հրապարակային գործողողություն, կար ժողովուրդ, կար նաև կցկատուր կերպով այդ ժողովրդին մատուցված ասելիք, սակայն, ցավոք, զուրկ բովանդակությունից։ Եվ հստակ է, որ ինչքան էլ փորձ էր արվում ժողովրդին ամբոխահաճո կոչերով ոգևորել, այնունամենայնիվ Եռյակը չուներ գործողությունների հստակ օրակարգ: Հերթով նշենք քաղաքական տարվա իրադարձություններն ու փորձենք հասկանալ հետագա գործողությունների տրամաբանությունը: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 2011 թվականին հանդես եկավ ծավալուն ճառով, որը քաղաքական շրջանակների կողմից ընդունված է կոչել քաղաքագիտական վերլուծություն, որտեղ համագործակցության կոչ արեց ԲՀԿ-ին՝ հայտարարելով, որ հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր է նրան պոկել իշխանությունից և պայքարել գործող իշխանության դեմ: Վերջնական հաղթանակի, այն է՝ իշխանափոխության Տեր-Պետրոսյանը չհասավ, սակայն օրեցօր խորացող համագործակցությունը ԲՀԿ-ի հետ ցույց տվեց, որ ՀԱԿ առաջնորդի կանխատեսումը, այնուամենայնիվ որոշ չափով իրականացավ: Երբեմնի հակառակորդները, որոնք 2008 թվականին բարիկադների տարբեր կողմերում էին,այսօր նույն հարթակից, ըստ երևույթին, պայքարում են միասնական նպատակի համար: Փոքր ինչ լուսանցքում է հայտնվել Ժառանգությունը, որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես դեռ ուշքի չի եկել 2013 թվականի նախագահական ընտրություններից արդյունքում հայտնված քաղաքական նոքդաունից: Չափազանց մեծ են խմորումներն այս կուսակցության մեջ, չնայած հենց Հովաննիսյանն է երեք առաջնորդներից միակը, ով հաստատակամ հայտարարեց, որ Հայաստանի ապագան տեսնում է Եվրոպական ինտեգրացիոն գործընթացների մեջ: Տարեսկզբում, երբ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, ինչը վերջինիս խոսքով հասունացած և ծանր դատողության արդյունք էր, ոչ իշխանական ուժերը շտապեցին դա համարել իրենց հաղթանակը: Արդեն գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունն էլ կարծես զերծ չեն մնում բավարար չափաբաժնով քննադատությունից, սակայն նկատենք, որ ոչ իշխանականները շատ հազվադեպ են քաղաքական որոշումների ընդունման մեջ մեղադրում երկրի նախագահին՝ սլաքն ուղղելով հիմնականում վարչապետի ինստիտուտի վրա: Սա նշանակում է, որ կամ նրանք գիտակցնում էին, որ ինչքան էլ վատ լինի պետության վիճակը, միևնույնն է՝ նախագահի դիրքերը հաստատուն են և այդ պահին նախագահի հրաժարական բարձրացնելը վեր է իրենց ուժերից, կամ ընտրել էին իշխանափոխոխության ավելի մեղմ՝ փուլային տարբերակը: Ոչ իշխանականների մեջ լոկոմոտիվի դերը ստանձնել էր ԲՀԿ-ն, քանի որ վերջինս՝ իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հսկայական ֆինանսական ռեսուրսի է տիրապետում, ուստի երբեմնի տիտղոսային ընդդիմություն ՀԱԿ-ը և ընդդիմադիր մյուս ուժը՝ Ժառանգությունը, ստիպված էին հաշվի նստել նրա կարծիքի հետ և թեպետ հրապարկային միջոցառումներում բարձրացնում էին նախագահի հրաժարականի հարցը, սակայն վերջնական խոսքը մնում էր ԲՀԿ-ինը, և սա միանգամայն հասկանալի է: Ծառուկյանն անսահման հարստության, հաջողության է  հասել՝ լինելով իշխանության մեջ, թե նախկին, թե գործող նախագահի կառավարման տարիներին։ 2008 թվականի մարտի մեկի դեպքերից հետո սատար է կանգնել Սերժ Սարգսյանին և անկախ իր ֆինանսական կարողությունից, տարբեր մանր ու նուրբ թելերով կապված է իշխանության հետ, ուստի միայն հայրենիքի հանդեպ ունցած, այսպես ասած, անսահման սերը դեռ բավարար պատճառ չէ՝ պահանջելու նախագահի հրաժարականը: ԲՀԿ-ն ակնհայտորեն տառապում էր ռոբեսպիերյան սինդրոմով, հայտարարում էր ամբողջական իշխանափոխության անհարժեշտության մասին, սակայն հրաժարականներ պահանջելիս ակնհայտորեն խուսափում էր Սերժ Սարգսյանի անունը տալուց: Այդպես եղավ ոչ իշխանական ուժերի և ժողովրդի հետ մարզային հանդիպումներից հետո հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած՝ իրենց բնորոշմամբ ելակետային հանրահավաքում, և հոկտեմբերի 24-ին դրան հաջորդած հանրահավաքում: Առաջին դեպքում հանրահավաքի եզրափակիչ խոսքը վերապահված էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով հիմանակնում հաստատեց ընդդիմության դրական կարծիքը իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսի հետ՝ հայտարարելով, որ Հայաստանի անդամակցութունը դեպի ԵՏՄ ալյևս անշրջելի փաստ է: Հիմնական տարակարծությունը դա ներքին լեգիտիմության խնդիրն էր, քանի որ պառլամենտական ոչ իշխանական ուժերը կասկածի տակ էին դնում գործող իշխանության օրինականությունը և Հայաստանի բարօրությունն ու առաջընթացը կապում են ժողովրդի կողմից ընտրված նոր իշխանության հետ: Երկրորդ հանրահավաքում արդեն հիմնական զեկուցող Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե իշխանությունը ընդառաջ չգնա ոչ իշխանական ուժերի պահանջներին ու չկատարի 12 պահանջը, որոնք ներկայացվել էին մինչ այդ, ապա իրենք կստիպեն իշխանությանը ժողովրդի ճնշման ներքո անց կացնել արտահերթ ընտրություններ: Ընտրություններն ինչպես տեսանք, գոնե անցնող տարում տեղի չունեցան, այսպես ասած, հիմնական եվ վճռորոշ հարվածը Եռյակը թողեց գալիք տարում: Սակայն փոքր ինչ խորությամբ դիտարկելու դեպքում հասկանում ենք, որ այս ուժերից յուրաքանչույրը լուծում էր իր խնդիրները: Գործող իշխանության համար ընդդիմության նման չափավոր դրսևորումները միայն ու միայն օգտակար էին՝ արտաքին աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի: Այնուամենայնիվ գալիք տարին նշանավորվում է մեկ այլ, հայ ժողովրդի համար չափազանց կարևոր իրադարձությամբ․ լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ինչը, կարծես թե այս տարի բուռն քաղաքական զարգացումների համար տեղ չի թողնում: Նարեկ Ադամյան Orer.amվերլուծաբան
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ Ժաննա ԱնդրեասյանՀայաստանում վարակներ են շրջանառվում․ ՀՎԿԱԿ-ը զգուշացնում էՔանի տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը․ Հրայր ԿամենդատյանըՓոքր բիզնես հավասար է ուժեղ բիզնես․ Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանական բենզինի միֆը. Նարեկ ՄանթաշյանՄելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերինՍտում են, երբ ասում են, որ հնարավոր է լինելու կենսաթոշակներից 10,000 դրամ հետվճար ստանալ․ Նաիրի ՍարգսյանըԼավ նորություններ. նախ`էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին. Նարեկ ԿարապետյանԺամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԱյսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ» ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմացԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էԵղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունըՔաղաքացիների քվեն գողանալու որևէ փորձ չի հաջողվելու. Ավետիք ՉալաբյանՀայոց բանակը փառավոր ուղի է անցել և կրկին ուժեղանալու է․ Գոհար ԴավթյանԿարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժում Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը «Նիկոլի Հայաստանը», անբարոյականության հակառեկորդներով, ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Աշոտյան Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի ղեկավար․ Հրայր ԿամենդատյանԵթե այս ընտրություններից հետո փոփոխություն չլինի, բռնաճնշումները կխորանան․ Աննա ԿոստանյանԹոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե ԻսայանԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին ԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Tesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք Չալաբյան«Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ Վարդևանյան Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց այս պահին հետ պահող հանգամանքներից մեկը Թեհրանի կողմից այդ գործողությանը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի ձևաչափ հաղորդեՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանՎրաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակը