Charlie Hebdo երգիծական թերթի Twitter-ում արված վերջին գրառումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարն է եղել: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
Ավելի վաղ, France Bleu պարբերականի փոխանցմամբ՝ լրագրողներից մեկին հաջողվել է նկարահանել ահաբեկչական հարձակումը, որում լսվել են բազմաթիվ կրակոցներ և «Ալլահու Աքբար» բղավոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալաշնիկովի հրացանով և նռնակներով զինված անհայտ անձինք ներխուժել են Charlie Hebdo թերթի գրասենյակ և կրակ բացել աշխատակիցների վրա, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել: