«EUArmenia TV» ընկերության տնօրեն Արման Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընկերս, ֆրանսահայ հայտնի երգիծաբան Մաթյո Մադենյանը Charlie Hebdo շաբաթաթերթի հետ համագործակցում էր՝ իր ամենշաբաբաթյա հումորիստական հոդվածներով։ Ամեն չորեքշաբթի, ինչպես այսօր, նա նույնպես մասնակցում էր թերթի խմբագրության բրեյնսթորմինգին։ Այսօր առավոտյան նա հաղորդագրություն է ուղարկում թերթի գլխավոր խմբագրին, որն սյսօրվա զոհերից մեկն է ՝ նշելով,որ այսօր չի կարող մասնակցի ժողովին։ Նրա կյանքը այդպես փրկվեց... Հայի բախտ... ցավակցում եմ քո գործընկերների ողբերգական մահվան կապակցությամբ...
Աստված քեզ պահապան եղավ, Մաթյո ջա՛ն»։