«Իսլամական պետություն» շարժման ծայրահեղականները ռազմավարական նշանակության ռազմաբազա են գրավել Սիրիայի կառավարական ուժերից՝ այսկերպ նոր առաջխաղացում գրանցելով, հայտնում է New York Times-ը:
Խոսքը Սիրիայի հյուսիսի Տաբակա ավիաբազայի մասին է:
Դրանից առաջ իսլամիստները ևս երկու ավիաբազա էին գրավել Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում, իսկ նահանգի կենտրոն Ռաքքա քաղաքը, ըստ աղբյուրի, իսլամիստների փաստացի կենտրոնն է:
Վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայում 340 իսլամիստ է սպանվել օդային հարվածներից, սակայն ցամաքային մարտերում, արձանագրում է New York Times-ը, Ալ-Ասադի ուժերը իսլամիստներին զսպելու հնարավորություն չունեն: