Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


«Նախորդ կառավարությունը սա չհասկացավ. իսկ նո՞րը». Հրանտ Բագրատյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 օր առաջ ԱՎԾ-ն հրապարակեց 2014-ի առաջին կիսամյակի ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ ՏԱՑ-ը 2014-ի առաջին կիսամյակին 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 3.4%։ Սա ցածր ցուցանիշ է։ Նախորդ կառավարության համապատասխան ցուցանիշը (ավելի ճիշտ ՀՆԱ-ն) 2014-ի առաջին եռամսյակի համար կազմել է 3.1%։ Այսպիսով, կոպիտ ասած, “առաջընթացը” սոսկ 0.3% է, իսկ ՏԱՑ-ը ՏԱՑ-ի հետ համեմատելիս՝ բացակայում է։ Բայց մ՞իթե կարելի է համեմատվել նախորդ կառավարության հետ և ասել մի փոքր բարելավվել է վիճակը։ Նախորդը պարզապես թյուրիմացություն էր և 6 տարի թոզ էր փչում աչքներիս։ Առավել ևս, որ տնտեսության հիմնական ճյուղերում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարություն) աճ համարյա թե չկա։ Արտահանումն աճել է 0.8, իսկ ներմուծուները 1.1%-ով։ Այստեղ էլ խնդիր կա. քանի անգամ խնդրել ենք ԱՎԾ-ին այս թվերը տալ նաև համադրելի գներով (չ՞է որ արտահանման ու ներմուծման դոլարային գները փոփոխվում են)։ Փոքրիկ դրական տեղաշարժ նկատվում է միայն ծառայությունների ոլորտում։ Իհարկե, ինչպես ասել եմ ավելի վաղ, նոր կառավարության գործունեության առաջին, հստակ գնահատականները կարելի է տալ հոկտեմբերի վերջին, երբ նա գոնե մի կես տարի աշխատած կլինի և պարզ կլինի նաև, թե ԱԺ ներկայացվա՞ծ են այն օրենսդրական փոփոխությունները, որոնք խոստացվել են կառավարության ծրագիրը հրապարակելիս։ Սակայն այսօր կարող եմ ասել. ավելին էինք սպասում։ 3 ամսում կառավարությունը 1-2 բարեփոխիչ քայլ է արել։ Օրինակ, սկսել են վերադարձնել զբոսաշրջիկների ԱԱՀ-ն։ Բայց սա պահանջվողի 1 տոկոսն էլ չէ։ Ին՞չ մի դժվար է աճացնել այս երկրի տնտեսությունը։ Ահա ձեզ մի քանի հասարակ քայլ, որոնցից մի քանիսն, ի դեպ, կային նաև կառավարության ծրագրում։ Առաջին, հավասար հարկային դաշտ բոլորի համար։ Երբ ասում ենք, որ փոքր ու խոշոր բիզնեսները հավասար են հարկվում, ապա պիտի հասկանանք, որ խոշորի մոտ մասշտաբի էֆեկտ կա և այն պետք է չեզոքացվի։ Միայն դրանից հետո դաշտերը կհավասարվեն։ Չի կարելի ընդունելի համարել հարկային համակարգի էպիզոդիկ կամ ֆրագմենտար փոփոխությունները։ Այն պետք է փոխվի ամբողջովին ու միանգամից։ Միկրոբիզնեսին այս կամ այն հարկահեսակով տեղային արտոնություն տալով մենք ոչ թե խնդիր ենք լուծում, այլ խորացնում ենք այն։ Եթե բիզնես չկա, ինչքան ուզում ես արտոնություն տուր։ Իսկ բիզնես չկա, որովհետև հարկային դաշտը (ընդհանուրը) հավասարապես բաշխված չէ։ Երկրորդ, ներդրումների ժողովրդականացում և պետական աջակցություն։ Հերիք է, որ այս երկրի զարգացման հենասյունը միայն խոշոր գործարարներն (դրսի և ներսի) ու բարերարները լինեն ։ Երկիրը ժողովուրդը պետք է կառուցի։ Պետք է ապակենտրոնացնել ներդրումները։ Պետք ներդրումային հիմնադրամների և ներդրումային բանկերի միջոցով երկրի զարգացմանը ներգրավել հարյուր հազարավոր, միլիոնավոր հայերի միջոցները։ Պետությունը պետք է օգնի ձևավորելու կլաստերներ և երաշխավորի որոշ ռազմավարական ներդրումների նվազագույն եկամտաբերություն։ Երրորդ, բոլոր գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունները, բանկերը, հեռախոսային օպերատորները, Գազպրոմ Հայաստանը, ՀԷՑ-ը, Քաջարանը, Թեղուտը, Ագարակը, Ղափանը, Սիթին ու ՍԱՍ-ը և այլն պետք է լինեն ԲԲԸ կարգավիճակով և սակարկվեն ֆոնդային շուկայում։ Չորրորդ, , ֆինանսական համակարգը պետք է ապապետականացվի, ԿԲ պետք է դադարի անընդհատ փրկել այս կամ այն բանկին, եկամուտներ ապահովի բյուջեի համար։ Հինգերորդ, համայնքները, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան ամրագրված բավարար միջոցներ, չպետք է փող մուրան Երևանից։ Այս ցուցակը կարելի հարյուրապատկել։ Ի՞նչը կամ ո՞վ է խանգարում այդ ամենն անելուն։ 90-ականների սկզբներին իրականացված ռեֆորմների շնորհիվ մի շարք տարիներ երկնիշ աճ ունեցանք։ Բայց վերականգնողական աճի ռեզերվները սպառվեցին 2007թթ։ Հիմա այլ մոտեցում է պետք։ Նախորդ կառավարությունը սա չհասկացավ։ Իսկ նո՞րը»։
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»