Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Կապույտ Բաղեղ ու Խնձոր․ հոլիվուդյան աստղերի երեխաների տարօրինակ անունները (լուսանկարներ)

Ինչ մեթոդների ասես, որ չեն դիմում Հոլիվուդի աստղերը միմյանցից տարբերվելու համար: Նրանք պայքարում են ոչ միայն տարբեր մրցանակների, ամուսնալուծությունների քանակի, այլև տարբեր անսովոր անուններ հնարելու համար: Արդյունքում՝ տուժում են երեխաները: Դատեք ինքներդ, հաճելի կլինե՞ր, եթե Ձեզ կոչեին, ասենք, Հրթիռ կամ Խնձոր: Աստղային երեխաների որոշ անուններ պարզապես ապշեցնում են: Հոլիվուդում հատկապես սիրված են ծաղիկները, մրգերը, շաբաթվա օրերը, նույնիսկ «համակրելի» տեխնիկայի մասերը: Оrer.am-ը Ձեզ է ներկայացնում համաշխարհային աստղերի երեխաների ամենատարօրինակ անունները: Բեյոնսեն ու Ջեյ Զին իրենց դստերն անվանել են Կապույտ Բաղեղ (Blue Ivy), իսկ թե ինչո՞ւ, չկա ոչ մի բացատրություն: Վիկտորյա և Դևիդ Բեքհեմները կարծես թե ավելի վառ երևակայություն ունեն: Նրանք իրենց որդուն կոչել են ոչ ավել, ոչ պակաս Նյու Յորքի թաղամասերից մեկի անունով` Բրուքլին (Brooklyn): Վիկտորյան խոստովանել է, որ այդ թաղամասում է սաղմնավորվել փոքրիկը: Իսկ իրենց մյուս դստերը նրանք կոչեցին Հարփեր Յոթ (Harper Seven): Անվան առաջին մասը Վիկտորյան ընտրել է ի պատիվ իր սիրելի գրող Հարփեր Լիի, ով «Սպանել ծաղրասարյակին» վեպի հեղինակն է: Իսկ անվան մյուս մասի հետ կապված բացատրություններ տվեց ինքը` Դևիդ Բեքհեմը. «7-ը պարզապես լավ ու հաջողակ թիվ է»: Նիկոլ Քիդման և Քեյթ Ուրբան զույգն իրենց դստերը կոչել են Կիրակնօրյա Վարդ (Sunday Rose): Դերասանուհին անվան ընտրությունը շատ պարզ է բացատրել. «Կիրակին իր սիրած օրն է»:
Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսն էլ իրենց դստերը կոչել են Սուրի, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Կարմիր Վարդ», իսկ եբրայերենից` «Արքայադուստր»: Ամեն դեպքում, սա ավելի նուրբ ու քնքուշ անուն է: Գվինեթ Փելթրոուն ողջ աշխարհին ստիպեց գուշակություններ անել իր դստեր անվան վերաբերյալ: Նա դստերը Խնձոր (Apple) անվանեց: Իսկ գուշակությունները բավական շատ էին՝ համանուն կորպորացիայի «կենդանի» գովազդից մինչև այնպիսի անհեթեթություններ, իբր թե ապագա մայրիկը հղիության ժամանակ պարզապես կարոտել է թթվաշ խնձորը: Դերասանուհին ինքը պարզաբանում է, որ խնձորը հիանալի միրգ է, այն քաղցրահամ է, օգտակար և ամենակարևորը, անքակտելիորեն կապված է Դրախտի հետ: Բայց սա դեռ ամենը չէ: Երևի, երբ արդեն երևակայությունը սկսում է սահմաններ չճանաչել, աստղերը կապում են աչքերը, պտտում գլոբուսն ու մատը դնում առաջին իսկ պատահած տեղի վրա: Այդ տեղի անվանումն էլ դառնում է խեղճ երեխայի անունը: Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բացատրել, օրինակ՝ Ալիսիա Քեյսի և Սվիզ Բեթսի որդու անունը` Եգիպտոս Դոդե Դին (Egypt Dauode Dean): Զույգը մինչ օրս բացատրություն չի տվել, թե ինչո՞ւ են այդ անունն ընտրել:
Տեղանունների թեման շարունակվում է նաև Գվեն Ստեֆանի և Գևին Ռոսդեյլն զույգի մոտ: Որդին` Զումա Նեստա Ռոկ Ռոսսդեյլը (Zuma Nesta Rock Rossdale), այդ անունը կրում է Մալիբուի Զումա լողափի պատվին, որտեղ ժամանակին հայրը հասկացել է, որ ուզում է ռոք աստղ դառնալ: Իսկ նրա եղբայր Քինգսթոնը (Kingston) այդ անունը ստացել է Ճամայկայի մայրաքաղաքի պատվին:
Հայերի «պարծանք» Քիմ Քարդաշյանի ու նրա սևամորթ ամուսնու` Քանյե Ուեսթի, աղջիկն էլ կրում է հորիզոնի կողմերից մեկի անունը՝  Հյուսիս(North): Մերայա Քերին և Նիկ Քենոնը կարծես թե «ալարել են տանից դուրս գալ» և իրենց որդուն կոչել են Մարոկկան Սքոթ (Maroccan Scott): Տղայի երկրորդ անունը սովորական անուն է, իսկ առաջինը նշանակում է Նյու Յորքում Մերայա Քերիի առանձնատան ոճը, որը կահավորված է մարոկկոյան ոճով, դրա համար էլ կոչվել է Moroccan Room: Հենց այդ սենյակում է Նիքն առաջարկություն արել իր սիրելիին:
Հնչեղ անուն է ստացել ռոք երգիչ Բրենդոն Ֆլաուերսի երեխան` Հրետաձիգ (Gunner), ինչպես նաև ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի որդին` Հրթիռ (Rocket) և դերասան Ջեյսոն Լիի որդին` Օդաչու Հրահանգիչ (Pilot Inspector): Իսկ Շոն Փենն ակտիվ երեխային շատ հարմար անուն է ընտրել` Թռվռացող Ջեք (Hopper Jack): Բայց երեխայի ակտիվությունն այստեղ իրականում կապ չունի, քանի որ նա իր անունն ստացել է ընտանիքի մտերիմ ընկերների պատվին` Դենիս Հոփերի և Ջեք Նիքոլսոնի: Նիկոլաս Քեյջը որդուն Կալ-Էլ (Kal-El) է անվանել: Կոմիքսների սիրահարները երևի գլխի ընկան, որ ծնվելիս հենց այդպես են անվանել Սուպերմենին:
Եթե թեման շարունակենք, ապա տարօրինակ անունների ցուցակով կարող ենք մի ամբողջ գիրք գրել, քանի որ աստղային երևակայությունը սահմաններ չունի: Նրանք շարունակում են ու դեռ երկար կշարունակեն մեզ զարմացնել իրենց մտքի թռիչքով: Միգուցե հասարակ մահկանացուներիցս հենց դրանով են առավել, որ աստղ են ու կարող են անել ինչ խելքներին փչի: Ռազմիկ Մարտիրոսյան Оrer.am
Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան