Աստղային զավակները հաճախ են հուսախաբ անում իրենց ծնողներին: Որոշ ժամանակ առաջ ոստիկանների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ու ձերբակալվել Ռոբերտ Դաունի-կրտսերի որդին` Ինդիոն, ապա Բրյուս Ուիլլիսի ու Դեմի Մուրի դուստրը` Տալլուլան, ով այնուհետև գնաց բուժվերականգնողական հիվանդանոց: Աստղային զավակներից երրորդ օրինախախտը Ջեկի Չանի որդին էր` Ջեյսին: 31-ամյա երաժիշտ ու կինոդերասան Ջեյսին ձերբակալվել էր Պեկինում ընկերոջ թայվանցի կինոդերասան Կայ Կոյի հետ, երբ ոստիկանները նրանց մոտ թմրանյութեր էին հայտնաբերել: Ամենայն հավանականությամբ ձերբակալվածներին կսպառնա քրեական պատասխանատվություն ու բանտարկություն: Մինչ այժմ աշխարհահռչակ դերասանը չէր մեկնաբանել որդու ձերբակալությունը, սակայն օրերս նա իր պաշտոնական կայքում հրապարակել է իր կարծիքը կատարվածի մասին, որտեղ կիսվում է իր ապրումներով ու հույս հայտնում, որ աճող սերունդը կսովորի իր սխալների վրա ու չի կրկնի դրանք: Միաժամանակ դերասանը կոչ է արել որդուն ստանձնել արարքի հետևանքների պատասխանատվությունը, հայտնել է իր զորակցությունը ու ներողություն խնդրել հասարակությունից իր որդու արարքի` հասարակության վրա ունենալիք հնարավոր վատ ազդեցության համար: