Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մոդել Զառա Մինասյանի կառավարությունում աշխատելու մասին տարածված լուրերին:
Երկու օր է մամուլում լուրեր, հարցազրույցներ են շրջանառվում ինչ-որ ԹՈՓ մոդելի (Զառա Միասյան) մասին, ով իբր կառավարության գնումների բաժնի աշխատակից է ու միջազգային տենդերներ է կազմակերպում և այլն:
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ կառավարության աշխատակազմում նման անուն-ազգանունով աշխատակից, այն էլ գնումների բաժնում չկա:
Իսկ թե, առանց տեղեկատվությունը ճշտելու, ում մասին են այդքան ծավալուն վերլուծություններ գրում լրատվամիջոցները, դժվար է ասել:
Հիշեցնենք, որ կայքերից մեկը գրել էր, որ Հայաստանի լավագույն մանեքենուհիներից մեկը` Զառա Մինասյանը աշխատում է կառավարությունում, քանզի մտերմիկ հարաբերություններ ունի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: