Արգենտինայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիային ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդն», ամենայն հավանականությամբ, կվճարի 75 միլիոն ֆունտ ստերլինգ, հայտնում է BBC-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, եթե այս տրանսֆերն իրականանա, ապա այն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեքը կլինի։
Երեկ՝ օգոստոսի 24-ին, «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատեց, որ արգենտինացի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ինչպես նաեւ, հաստատվել է, որ Դի Մարիան անգլիական ակումբում հանդես է գալու 7 համար մարզահագուստով։