Արթուր Սարկիսովը հեռանում է Վոլգայից
Սպորտ
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կհեռանա Նիժնի Նովգորոդի «Վոլգայից»: Armsport.am-ին հայտնի է դարձել, որ ակումբը որոշել է կրճատել Սարկիսովի և թիմի մի շարք այլ խաղացողների աշխատավարձները, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել ֆուտբոլիստների մոտ:
«Վոլգայի» միանգամից 10 ֆուտբոլիստներ դուրս են մնացել առաջին դիվիզիոնի 8-րդ տուրի Սանկտ Պետերբուրգի «Դինամոյի» հետ խաղի հայտացուցակից, քանի որ ընդհանուր հայտարարի չեն գալիս ակումբի ղեկավարության հետ: Նրանց թվում է նաեւ Սարկիսովը, ով արդեն ապաքինվել է վնասվածքից, սակայն խաղալու հնարավորություն չի ստանում:
Հայ ֆուտբոլիստը ռուսական մի շարք ակումբներից առաջարկ ունի և հավանական է, որ մոտ օրերս կտեղափոխվի այլ ակումբ:
Ավելացնենք, որ Արթուր Սարկիսովը հրավիրվել է նախապատրաստվելու Հայաստանի հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին: