Դժբախտ դեպք՝ խաղադաշտում. ֆուտբոլիստը մահացել է իր վրա նետված իրի պատճառով
ՍպորտԱլժիրի «Կաբիլյա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալբերտ Էբոսսեն մահացել է՝ խաղադաշտում իր վրա նետված իրի պատճառով: Իրը նետվել է տրիբունայից: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ Ալժիրի առաջնության «Կաբիլյա»-«ՄՍՄ Ալժիր» հանդիպման ժամանակ: «Կաբիլյան» սեփական հարկի տակ զիջել է 1:2 հաշվով, իսկ այդ թիմի միակ գոլը խփել է 24-ամյա ֆուտբոլիստը:
Երբ ֆուտբոլիստները խաղից հետո լքել են դաշտը, երկրպագուները սկսել են իրեր նետել, և դրանցից մեկը դիպչել է կամերունցի ֆուտբոլիստի գլխին: Էբոսսեն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է: Էբոսսեն այս թիմ է տեղափոխվել 2013 թվականին, որտեղ երկրի 2013/14թթ առաջնությունում դարձել է լավագույն ռմբարկու: