Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը անարդար է համարում այն, որ եվրոպական երկրների ղեկավարները երբեք չեն գլխավորում բողոքի երթեր՝ կապված հարյուր հազարավոր աֆղանցիների, սիրիացիների, եգիպտացիների ու լիբիացիների մահվան առնչությամբ: Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով gazeta.ru-ին:
Կադիրովը ողջունել է համաշխարհային գերտերությունների ղեկավարների՝ ահաբեկչական ակտերի դատապարտումը, սակայն ընդգծել է, որ նրանք դատապարտել են առանձին երկրներում տեղի ունեցած բռնություննները, այլ ոչ թե ամբողջ աշխարհում:
«Ինչո՞ւ էին նրանք լռում, երբ Գրոզնիում պայթեցրին Կառավարության շենքը, երբ պայթեցնում էին մարզադաշտի տրիբունաներն, երբ այդ ընթացքում զոհվեցին համաժողովրդական կերպով ընտրված նախագահ Ահմատ-Հաջի Կադիրովն ու նրա համախոհները, երբ գրավեցին Բեսլանի դպրոցը, Դուբրովկայի պատանդները, երբ դեկտեմբերին գրավեցին Գրոզնիի տպարանն ու դպրոցը, ինչի հետևանքով զոհվեց կամ տուժեց ավելի քան 50 մարդ»,- գրել է Ռամզան Կադիրովը:
Չեչնիայի Հանրապետության ղեկավարը հնարավոր է համարել այն, որ ամբողջ Ֆրանսիայում ահաբեկչական ակտերը հանդիսանում են ծրագրված ակցիաներ հակաիսլամական տրամադրությունների բորբոքման համար և կարծում է, որ Ֆրանսիայի ահաբեկչությունները կարող են ուշադրություն շեղելու փորձ լինել։
Կադիրովը հույս ունի, որ ռուսական ԶԼՄ-ները չեն հրապարակի Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները: