Աֆղանստանում երկրի նախագահի պաշտոնի համար վերջինիս հավակնորդների միջև անհամաձայնությունը հանգեցրել է երկրի առանց այն էլ թույլ տնտեսության վերջնական քայքայմանը: Այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների պետնախարար Օմար Զաքիլվալը: Պետնախարարի խոսքով, եթե առաջիկայում նախագահի պաշտոնին հավանկող երկու հիմնական թեկնածուների միջև անհամաձայնությունն ու կոնֆլիկտը չավարտվի, իշխանությունները ստիպված են լինելու նույնիսկ պետական ապարատում գնալ հաստիքների կրճատման ու աշխատավարձի նվազեցման, BBC-ին փոխանցել է Զաքիլվալը: Աֆղանստանի ֆիննախի հաշվարկենորվ երկրի եկամուտները զգալիորեն կրճատվեցին ապրիլին կայացած նախագահական ընտրությունների պատճառով, որին այդպես էլ չընտրվեց երկրի ղեկավար: Հիմանակն հավակնորդներ Աբդուլլահ Աբդուլլահն ու Աշրաֆ Ղանին առ այսօր վիճարկում են ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները ու գոնե տեսանելի ապագայում համաձայնության հեռանկար չի երևում` չնայած համաձայնության գալու բազմաթիվ կոչերին: