Fashionista-ն գրում է, որ հին մի ավանդազրույցի համաձայն, շամպայնի կատարյալ կլոր գավաթները ստեղծվել են Ֆրանսիայի թագուհի Մարիա-Անտուանետայի կրծքերի ճշգրիտ ձևի ու չափսերի համեմատ: Արդեն մի քանի դար այդ գավաթների ձևը չի փոխվում, ու այսօր արդեն հարց է առաջանում, իսկ արդյոք ժամանակը չէ, որպեսզի գտնվեն նոր իդեալական կրծքեր ու փոխվի գավաթի ձևն ու չափսերը: 21-րդ դարը գտել է իր Մարիա Անտուանետային. նա բրիտանացի հայտնի մոդել ու կինոդերասան Կեյթ Մոսսն է, ով սիրով համաձայնել է «տրամադրել իր կրծքերը» նոր գավաթների ստեղծման համար: Կեյթ Մոսսի ձախ կրծքի ճշգրիտ ձևով ստեղծվել են շամպայնի գավաթներ լոնդոնյան հանրահայտ “34” ռեստորանի պատվերով, որը նաև ռեստորանի յուրօրինակ նվերն է` կինոդերասանուհու ծննդյան քառասնամյակի ու մդոելային աշխարհում գործունեության 25-ամյակի առիթով: Կինոդերասանուհուն այս նվերը շատ է դուր եկել և մեկնաբանելով այդ արարքը, նա նշել է, որ ինքն ուրախ է, որ նույն հարթակի վրա է գտնվում Մարիա Անտուանետայի հետ, քանի որ ֆրանսիական թագուհին չէր կարող չոգեշնչել: