Ավստրալական Fugro Supporter նավը մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինի 2014թ. մարտին ամենայն հավանականությամբ Հնդկական օվկիանոսում խորտակված մալայզիական Boeing-ի հայտնաբերման աշխատանքներին, այս մասին հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով TASS-ին:
Այս մասին այսօր հայտարարել է Ավստրալիայի վարչապետի տեղակալ, Ավստրալիայի ենթակառուցվածքների ու շրջանային զարգացման նախարար Ուորեն Թրասը:
Ներկայում ինքնաթիռի որոնման աշխատանքներում ներգրավված է 3 նավ՝ Fugro Discovery, Fugro Equator և GO Phoenix: Հունվարի վերջին որոնողական շրջանում՝ Ավստրալիայի ափերիից 1800 կմ հարավ-արևմուտք գտնվող ջրային տարածք կժամանի նաև չորրորդ նավը: Թրասը համոզված է, որ նավերը որոնման աշխատանքներ են իրականացնում ճիշտ վայրում, ու թեև որոնողական աշխատանքների մակերեսը ահռելի է, ինքը հուսով է՝ որ դրանք իրականացվում են ճիշտ վայրում: «Մենք կարծում ենք, որ որոնում ենք ճիշտ վայրում»,- ասել է ավստրալացի նախարարը:
Ներկայիս որոնողական գոտին գտնվում է բավական հարավ այն շրջանից, որտեղ անցած տարվա մարտին ու ապրիլին անցկացվում էին որոնողափրկարարական աշխատանքներ: Մասնագետները, որոնք անալիզի էին ենթարկել արբանյակային հսկայածավալ տեղեկությունները, եկել էին եզրակացության, որ որոնման գոտին պետք է տեղափոխվի ոչ թե արևմուտք, այլ Ավստրալիայի արևմտյան ափերից հարավ-արևմուտք: