Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել հակասական հայտարարությամբ: Նա հայտարարել է, որ պաշտոնական Անկարան աշխարհի առաջատար երկրների կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» կազմակերպությունն ահաբեկչական չի համարում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական DemokratHaber կայքը, Դավութօղլուն հայտարարել է «Համասն» ահաբեկչական կազմակ երպություն ճանաչած Գերմանիայում՝ Քյորբերի հիմնադրամում կազմակերպված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում:
«Թուրքիայի տեսակետից՝ Պաղեստինի անկախության համար պայքարող «Համասը» ահաբեկչական կազմակերպություն չէ», -հայտարարել է նա:
Շարունակելով թուրքական «տեսակետը»՝ Դավութօղլուն նաև նշել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի կազմ մտնելու Ղրիմի ինքնորոշումը:
Դավութօղլուի տարօրինակ տրամաբանությամբ՝ Թուրքիայի համար ընդունելի են միայն Անկարային «ցանկալի» կազմավորումների անկախությունը:
Նույն «տրամաբանությամբ» Թուրքիան ճանաչել է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» և Կոսովոյի անկախությունը: