Գյումրու 8-րդ զինվորական թաղամասից մոտ 300 մեքենա բողոքի երթ է սկսել` շարժվելով նախ դեպի Ռուսաստանի հյուպատոսարանի շենք, ապա մարզպետարան:
Այս պահին մարզպետարանի շենքի մոտ իրավիճակը թեժ է, ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ քաշքշուկ է սկսվել։ Ոստիկանները թույլ չեն տալիս, որ նրանք իրենց պահանջների մասին գրությունը փակցնեն շենքի պատերին։
Երթի մասնակիցների պահանջն է, որ Ռուսաստանի զինծառայող գլխավոր կասկածյալ Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին: