Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»


Գրողի խոհեր. Աղոթքաչափ երկիրս՝ սատանի ո՞րջ

Հայր մեր, որ յերկինս ես… Ուրեմն՝ ո՞վ է երկրիս վրա: Առայժմ այն երկրիս, որն աշխարհագրական հարթության մեջ Հայաստան է կոչվում: (Փառք Տիրոջ տված գիտակցությանը, որ դեռ ամբողջ աշխարհը մերը չենք համարում): Ասենք, կարող ենք համարել, բայց դրանից միայն կշահի հավերժ մոդայիկ մեր գլուխգովանությունը… Բայց ախր մենք հոգնել ենք կամ գոնե պետք է հոգնած լինենք, պատմական ամեն շրջափուլից հետո, դրսից ուրիշի, ներսից՝ մեր աչքը հանելուց: Զավեշտալի մի քրքիջ է արդեն պատում. ինչքա՞ն կարելի է խարխափել «պատմության քառուղիներում»՝ պատմականորեն լինել այսքան կարճատես (ես կասեի՝ կույր), պատմական հիշողության մեջ այսքան մանուկ, երբ գոնե մեր լինելիության փաստական տվյալը 5-6 հազար տարվա փորձառություն է կուտակել՝ որպես ինքնուրույն էթնոս՝ իր վայրիվերումներով հանդերձ: Այսօր Երկրիս աշխարհագրական տիրույթում «գործող» իրեն հարգող քաղաքական, պետական, հասարակական, մշակութային… այր ու «մայրերից» յուրաքանչյուր մեկ ու կեսի բառամթերքում ակտիվ գործածական են «մարտահրավեր» և «ազգ» բառ-եզրույթ-հասկացությունները: Սույները, առանց ամբիոնի խտրության, որևէ հարցում սոսկ արդարանալու հոգեբանությամբ, ասում են՝ արտաքին և ներքին մարտահրավերներն, ավելի քան երբևէ, կախված են ազգի(ս) գլխին: Կարծես սրանով ախտորոշեցին մի ամբողջ հասարակության մեջ օրավուր զարգացող քաղցկեղատիպ հիվանդությունը: Որոշեցին, քարը գլուխը: Բա նրանց մեջ էս ազգից սերված ֆորմալ և ոչ ֆորմալ դիվանագիտական ակադեմիաներ անցած «բժիշկներ» չկա՞ն, որ ախտորոշումը, ընդունենք ԱԺ ամբիոնից իջեցնեն ու տանեն մտցնեն ազգային Կառավարության կատարողական: (Հեքիմ-բուժակներին էլ հավան չեն): … Ազգի անունից, ազգի ներկայից ու գալիքից խոսողները, որոնք իրականում հատկապես ներքին մարտահրավեր են ազգի գլխին կախված, ուզում եմ հասկանալ, երբևէ աղոթո՞ւմ են և ո՞ւմ՝ Տիրոջը՞, որ Երկնքում է, թե՞ բազմապատիկ ճկված ու ծալված իրենց գրպաններում հար մրափող իրե՛նց տիրոջը: Սակայն մինչ այս, ուզում եմ հասկանալ, ավելի ստույգ՝ ճշտել (քավ լիցի, ինքս ինձ համար), արտաքին մարտահրավերն է ծնում ներքինի՞ն, թե՞ ներքինի (պաշտոն-կարգավիճակով) ներքինը՝ արտաքինին: Տրամաբանությունը հուշում է, որ այս երկու «հրավերներն» առանձին-առանձին են ծնվում՝ տարբեր մանրեաշատ միջավայրում: Բայց ինչպե՞ս է լինում, որ հավերժական շահն ամանաարագն է սրանց մոտեցնում և ամենաահավորը՝ ծառայեցնում զմիմյանս… Եվ ինչպե՞ս է լինում, որ արտաքին մարտահրավերները օրինաչափորեն պակաս վտանգավոր ու հաղթահարելի են, իսկ իսկ ներքինները՝ ոչ (գոնե մեր պարագային): Շշուկով ասենք, որ մենք լավ էլ գիտենք, թե «պապը ոնց եղավ», «Սարիղամիշը ոնց եղավ», կարմիր և սպիտակ 1915-երը ոնց եղան, Հոլոքոստը ոնց սարքվեց… Եվրատեսիլը ոնց եղավ: Սակայն, մենք նաև գիտենք, ասենք, Առաքելոց վանքի կռիվը ոնց եղավ, Սարդարապատի, Ղաարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսամարտերը ոնց եղան, շուն (Թ)թալեաթը ոնց չեղավ… Շուշին ու Արցախը ոնց եղան: Արմանք ու զարմանք. մենք միայն մի բան չենք կարողանում իմանալ՝ ոնց եղավ, որ շարքային քաղաքացին գիտի (կամ գիտենալու չափ տրամաբանում ու հասկանում է)՝ որը ոնց եղավ և որը որից հետո եղավ, իսկ մեր քաղաքական, պետական, հասարակական, մշակութային… ներքինաանմարտահրավեր այր ու «մայրերից» շատերը չիմացան ու շարունակում են չիմանալ հիմա էլ արդեն դրսից ուրիշի աչքը (և ոչ միայն) բացահայտ շոյելու, ներսից մերը հանելու օրավուր ահագնացող հետևանքները: Հ. Գ. - Վերնագիրը զերծ է պայմանականությունից՝ սատանան մրափում է այնտեղ, որտեղ աղոթք չկա, որտեղ այրերը էգ են, իսկ էգերը՝ հիբրիդ, որտեղ ազգային հեքիմը բանտված է, իսկ ալքիմիկը կարգված է գլխավոր վարակաբան, որտեղ, պարզապես, բնիկ էթնոսը քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային փոքրամասնություն է: … Իսկ ԱՍՏՎԱԾ նաև վրեժխնդիր է: 05.06-25.08. 2014թ. Գոռ Հարությունյան
Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան