Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես ճանաչվել է պորտուգալական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է Marca-ն:
Մրցանակը հանձնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ռոնալդուն չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, և նրա փոխարեն մրցանակն ստացել է գործակալը՝ Ժորժե Մենդեշը:
Այս պայքարում Ռոնալդուն գերազանցել է Էյսեբիոյին և Լուիշ Ֆիգուին: Նշենք, որ մրցանակակիրը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում: