Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Charlie Hebdo երգիծական ամսագիրը «ողջ է ու կապրի», գրում է Orer.am-ը՝ հղում կատարելով BBC-ի ռուսական ծառայությանը:
«Դուք կարող եք սպանել տղամարդկանց ու կանանց, սակայն դուք երբեք չեք կարողանա սպանել նրանց գաղափարները»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Օլանդը ողջունել է Charlie Hebdo-ի նոր համարի լույսընծայումը, որը ընթերցողները գնել էին ընդամենը մի քանի ժամում:
Ամսագրի տպաքանակը սովորաբար չի գերազանցում 60 հազար օրինակը, սակայն ահռելի հարցման պատճառով որոշվել է ավելացնել դրա ծավալը՝ մինչև 5 մլն տպաքանակի:
Charlie Hebdo-ի ներկայացուցիչների խոսքով՝ տպագրությունը շարունակում է տպագրել հավելյալ օրինակներ, քանի որ ամսագիրը շարունակվում է վաճառվել աննախադեպ տեմպերով: