Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հանգչե՛ք խաղաղությամբ, Ավետիսյանների ընտանիք: Աշխարհում գտնվող յուրաքանչյուր հայի պարտքն է օգնել և աջակցել փոքրիկ հրեշտակ Սերյոժա Ավետիսյանին: Մեր քաղաքը՝ Գյումրին, տեսել է շատ մութ օրեր ու շատ ծանր պահեր է ունեցել: Այն մեզ դարձրել է ավելի ուժեղ: Եկեք միասին հաղթահարենք այս դժվարությունը: Հայերը անպարտելի են, երբ միասնական են: Աստված ձեզ պահապան»,- գրել է Մովսիսյանը: