Ամբողջ աշխարհի մուսուլմանները «մոլեռանդություն, արմատականության և անհանդուրժողականության առաջին զոհն են»: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` դիմելով իսլամի ներկայացուցիչներին արաբական աշխարհի Փարիզի ինստիտուտի ամբիոնից. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշել է հանրապետության ղեկավարը, արմատական իսլամիզմի առաջին հարվածը միշտ ստիպված են իրենց վրա վերցնել հենց մուսուլմանները, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պահպանել ըմբռնողական մոտեցում` տարբերակելով ծայրահեղական գաղափարները և ավանդական իսլամը:
Նախագահը ընդգծել է, որ Ֆրանսիայում մուսուլմանները, ինչպես նաև բոլոր մյուս կրոնների ներկայացուցիչները անհրաժեշտ պաշտպանություն կստանան:
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ հանրապետության իշխանությունները կտրականապես կպայքարեն ռասայական և կրոնական անհանդուրժողականության տարբեր դրսևորումների դեմ:
«Հակամուսուլմանական գործողությունները հակասեմիտիզմի պես պետք է ոչ միայն դատապարտվեն, այլ նաև խիստ պատժվեն», - ասել է Օլանդը: