Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ խոսքի ազատությունն իրավունք չի տալիս վիրավորել մյուսների հավատը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AFP գործակալությանը:
ՏԱՍՍ-ը նշում է, որ քահանայապետը ժամանել է Ֆիլիպիններ, որտեղ սկսվում է նրա ասիական ուխտագնացության երկրորդ փուլը:
Ավելի վաղ Charlie Hebdo ֆրանսիական երգիծական հանդեսում հրապարակվել էին Մուհամեդ մարգարեի նոր ծաղրանկարները: