Այն, ինչ կատարվում է Գյումրիում, հազիվ թե շատ մեծ անակնկալ համարվի. ավելին, գուցե ժամանակն ու սառը դատողությունն ի վերջո ցույց տան, որ կատարված ողբերգության ներքո դիտարկված են եղել նման զարգացումները: Առավել ևս, որ ստահակ լակոտի հեքիաթները ջրի մասին ուղղակի զառանցանքի են նման:
Առավել հավանական է, որ ստոր հանցագործության թիկունքը բավական հաստ է ու հեռանկարային նպատակներով: Նման պարագայում շատ ավելի հավանական է, որ զանգվածային գործողությունները դուրս գան Գյումրիի սահմաններից դեպի այլ բնակավայրեր ու առաջին հերթին մայրաքաղաք: Երևան հասնելու դեպքում ներքաղաքական լուրջ ճգնաժամ կարող է հասունանալ, առավել ևս, եթե հաշվի առնենք ռուսական որոշ լրատվամիջոցների ակնարկները հայկական մայդանի հասունացման մասին:
Այս դեպքում, իհարկե, ուժի գործոնը պետք է իսպառ բացառվի իշխանությունների և հենց զանգվածների կողմից, քանզի որոշ արտաքին ուժեր, հատկապես վայ հարևանները, սպասում են հենց դրան: Ամեն դեպքում իրադարձությունների առկա զարգացումը ենթադրել է տալիս, որ շարունակություն դեռ լինելու է, ընդ որում, գուցե երկարատև, եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն: Հասկանալի է, որ ոչ ցույցերը ցրելու ուղղությամբ:
Սարգիս ԱռաքելյանOrer.am