Մինչ «սառույցով դույլ» ֆլեշմոբը շարունակում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մնալ, պաղեստնիցի լրագրողն ակցիայի իր տարբերակն է առաջարկել, հայտնում է The Independent-ը:
«Խճաքարով դույլ» անվանումով ակցիան նպատակ ունի համերաշխություն հայտնել Գազայի բնակիչներին, որոնք Իսրայելի գործողությունների հետևանքով զրկվել են իրենց կացարաններից:
Լրագրող Այման ալ-Ալուլի ակցիայի դեպքում ջրին ու սառույցին փոխարինում են ավազն ու քարը:
Այժմ Facebook-ում ստեղծվել է համապատասխան #RubbleBucketChallenge էջը, որը հազարավոր like-եր է հավաքել: Էջը փորձում է բարձրացնել իրազեկվածությունը Գազայի պատերազմի շուրջ, «որտեղ մարդկանց ռմբակոծում են իրենց իսկ տներում»: Բոլորին հրավիրում են միանալ այս «մարտահրավերին»: