Ռուսաստանի իշխանությունների որոշումը՝ թույլ տալ արևմտյան արտադրողներին մատակարարել առանց կաթնաշաքարի կաթնամթերք, կարող է հանգեցնել նրան, որ ռուսական շուկա վերադառնան ԵՄ-ից արգելված որոշ յոգուրտներ, պանիրներ և կաթ, գրում է Взгляд-ը:
Կաթ արտադրողների ազգային միությունը դիմել է Գյուղատնտեսության նախարարություն՝ խնդրելով թույլ տալ ներմուծել ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Նորվեգիայից և Ավստրալիայից միայն առանց կաթնաշաքարի կաթնամթերք (այն օգտագործվում է բժշկական նպատակներով):
Խոշոր րիթեյլները հայտնել են, որ դեռ չեն ստացել առաջարկներ եվրոպական կաթնամթերքի մատակարարումը վերականգնելու վերաբերյալ: «Անգամ եթե այդ արտադրանքը վերադառնա խանութներ, դա չի լինի մեծ ծավալներով, քանի որ մեր երկրում յոգուրտներն ու պանիրները չեն դասվում առանց կաթնաշաքարի արտադրանքի շարքին»,- ասել է խոշոր րիթեյլերներից մեկը: